Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Ովքե՞ր են հարձակվում Բագրատ Սրբազանի վրա

Ովքե՞ր են հարձակվում Բագրատ Սրբազանի վրա
05.05.2024 | 19:44

Նիկոլ Անհողի իշխանության ներկայացուցիչներից, նիկոլականներից, ժեխից, փթիրից, իշխանական ԶԼՄ-ներ կոչվող «աղբից», իշխանական լրագրող կոչվածներից, տարատեսակ մերձնիկոլական

գործիչ-գործիքներից, տգետ, անհայրենիք զանգցածից և «զիբիլից» զատ մի քանի ժամ է Բագրատ Սրբազանին հուժկու թիրախավորել են բազմաթիվ ադրբեջանական ԶԼՄ-ներ և ալիևյան գործիչներ, որոնց բառապաշարը և բառամթերքը ոչնչով չի տարբերվում վերը նշվածների բառապաշարից և զրպարտչական նյութերից:

Օրինակ, haqqin.az-ում կամ moderator.az-ում հրապարակված Սրբազանին վարկաբեկող և զրպարտող աղբ նյութերը իրենց բովանդակությամբ չեն տարբերվում նիկոլական «սիվիքաառառատնյուզ» զիբիլներում հրապարակված նյութերից:

Տպավորություն է, որ Նիկոլն ու Ալիևը Բագրատ Սրբազանին վարկաբեկման համար ևս պասերով են խաղում:

Ինչպես և սպասվում էր, այստեղ ևս ՔՊ-ն ու Ադրբեջանը համատեղ են գործում Հայաստանի ու հայության դեմ:

Ալիևին 3,5 տարի է ամեն անկյունում` Բրյուսելում, Պրահայում, Գրանադայում, Մոսկվայում, Սոչիում, Սանկտ Պետերբուրգում, Աստանայում և այլում տվող Նիկոլը ցանկանում է վերջնականապես իր պես պախարակել հայությանը և կործանել մեզ որպես ժողովուրդ:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1444

Մեկնաբանություններ